ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների արտակարգ ծառայությունը մետրոյում
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։
Ծառայությունն իրականացնում են ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները։
Նրանք մետրոյի կայարանների մուտքերի մոտ ստուգում են, որպեսզի բոլոր քաղաքացիները մուտք գործեն միայն դիմակներով։ Պարբերաբար հայտարարվում է շարժասանդուղքին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։
Կառամատույցներում նույնպես շրջում են ոստիկաններ, ստուգում դիմակների առկայությունը, հորդորում պահպանել սոցիալական հեռավորություն։
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում նաև գնացքի վագոններում։
Գործառույթը նույնն է՝ հետևում են, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և լինեն դիմակով։
Եթե հայտնաբերվում են անձինք, որոնք խախտած են լինում կարգը, նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ քաղաքացիներ, լինեք փողոցում, բակում, մեքենայում, թե մետրոյում՝ պահպանեք կարգը, հագեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...