Երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
2020թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ին, հրազենային վնասվածքներով դիակի գտնվելու վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ժամանել են Երևան քաղաքի Ս․Տարոնց փողոց և իրենց ծառայողական պարտականությունները՝ դեպքի վայրի պահպանությունն իրականացնելու ընթացքում, իրենց են մոտեցել մահացած անձի բարեկամներն ու ընկերները: Վերջիններս, չենթարկվելով իրենց օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, իսկ մահացած անձի 29-ամյա ազգականը, չենթարկվելով դեպքի վայրը լքելու իրենց օրինական պահանջներին, ոստիկանության 3 ծառայողների առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բռունցքներով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման է ենթարկվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Ոստիկանության 3 աշխատակիցները ճանաչվել են տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն առգրավելու մասին, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Մանրամասներ՝ այսօր Երևանում տեղի ունեցած 38-ամյա տղամարդու սպանությունը
Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։Հու...