Ռազմավարության ադյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը» վերնագրված եթերին:
«Երեկ վարչապետն իր ֆեյսբուքյան էջի «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը» վերնագրված եթերում վերջապես խոսեց համավարակի ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ռազմավարության մասին։ Դա ենթադրում էր իմունիզացված պատնեշի ստեղծման ռազմավարություն։ Եթերի ընթացքում նա պնդում էր, որ 2 ամիս առաջ հնարավոր չէր այս ռազմավարությունն ընդունել, որովհետև պետք է ուսումնասիրվեր հիվանդությունը։
Իհարկե, կարելի էր, 2 ամիս առաջ էլ դրա մասին էին խոսում բոլոր փաստարկները, հանրային դաշտում շատ ա խոսվել դրա մասին ու դա, թերևս միակ ողջամիտ ռազմավարությունն ա մինչև հիմա։ Կա, իհարկե, նաև հանգամանքը, որ դրա մասին խոսացողները պատասխանատվության նույն բեռը չունեին, ինչ կառավարությունը։ Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք։ Մնում ա դա տարերայնորեն չլինի, այլ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ու մեկ էլ, սովորության համաձայն կանգ չառնեն ու հետ գնան տոտալ սահմանափակումների։
Վերջին տարբերակում էս վիճակը ուղղակի կհետաձգվի, իսկ սահմանափակումները հանելուց հետո կկրկնվի։ Ռազմավարության ադյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք՝ առանց աշնանային նոր ալիքից վախի»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...