Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է անցկացրել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության կազմակերպման ու դեղորայքի ապահովման հարցերը», - նշված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշել են, որ Մուրաշկոն հայ գործընկերոջը հայտնել է կորոնավիրուսի բուժման վերաբերյալ նոր մեթոդական խորհուրդների նոր վարկածի թողարկման ու COVID-19-ի բուժման համար նախատեսված` ռուսական արտադրության նոր դեղորայքի գրանցման մասին։
Թորոսյանը նշել է, որ ամառն ու Հայաստանում օդի ավելի քան 30 աստիճան ջերմաստիճանը դրական ազդեցություն չեն ունեցել կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու վարակվածների թվի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...