Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղի կկառուցվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցելել են Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որտեղ կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանի Հանրապետությանը։
Այսօր Քաշաթաղի հարավում հացահատիկի բերքահավաքը խորհրդանշական իրադարձություն էր Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու կառուցմանն ընդառաջ»,- ասել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ նոր մայրուղին կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի կունենա հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող քաղաքացիների համար։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...