Ովքե՞ր կարող են կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մուտք գործել և լքել ՀՀ տարածքը

Արտակարգ դրության ընթացում  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հաճախ է տեղեկություն հրապարակվում այն մասին, որ ՀՀ են ժամանում և  մեկնում հատուկ չվերթներ։ 

Auroranews-ը բազմաթիվ զանգեր է ստանում, թե արդյո՞ք թռիչքների իրականացումը նշանակում է, որ յուրաքանչյուր երկրի  քաղաքացի՝ այդ թվում ՀՀ քաղաքացիները, կարող են ժամանել Հայաստան  ու մեկնել Հայաստանից: 

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ իրենց գործառույթը թռիչքների մուտքի ու ելքի մասին հրապարակումներն իրականացնելն է, սակայն, թե ովքեր կարող են ժամանել կամ մեկնել ՀՀ-ից դա իրենց գործառույթը  չէ և ուղղորդեցին հարցով դիմել ԱԳՆ և Պարետատուն, քանի որ այս կառույցներն զբաղվում այս հարցով։ 

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ խնդիրը կարգավորման հարցը  ԱԳՆ-ի և Պարետատան շրջանակներում է։ 

«Յուրաքանչյուր անձ, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում: Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև Պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձինք: Նույնը վերաբերում է հակառակ գործընթացին, այս դեպքում օտարերկրացի քաղաքացիներին, ովքեր դեսպանատներին դիմելով պետք է պարետատան հետ մեկտեղ թույլտվության դեպքում վերադառնան իրենց բնակության վայր»-մեզ հետ զրույցում հստակեցրեց Աննա նաղդալյանը:

Քաղաքականություն