Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9–րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում․ Բաթոյան
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000–ը։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Ծրագրի իրականացման համար այս ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) կողմից թվայնացվել և նախարարությանն է տրամադրվել շուրջ 49.000 երեխայի տվյալ:
3,800 երեխայի տվյալներ, որոնք դեռևս հնարավոր չի եղել նույնականացնել (մասնավորապես հնարավոր չի եղել հաստատել երեխայի և ծնողի կապը), ուղարկվել են ՔԿԱԳ՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...