Երբևէ տեսե՞լ եք, կամ նախկինում տեսնում էիք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում․ Մարիամ Փաշինյան
Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչու՞ է ամոթ հերթ կանգնելը: Ինչու՞ են մարդիկ իրենց լավ զգում, երբ հերթը առաջ են գցում և անցնում, երբ հասարակական կարգ են խախտում, և պատասխանատվության չեն ենթարկվում:
Ո՞րն է այս երևույթի գեղեցկությունը: Ինչու՞ ենք մենք կարծում, որ անպարկեշտ հասարակական վարքագիծը ուժի նշան է, և ինչու ենք մենք գովասանքի արժանանում այդ վարքագծի համար:
Եկեք ուշադիր լինենք, թե ինչ ենք խրախուսում մեր մտերիմներին:
Երբ կարգը պահանջում է, որ մենք մնանք տանը, հետաձգենք մեր ծնունդը, ուրախությունը կամ ծրագրերը, մենք մեզ ուժեղ ենք զգում, երբ խախտում ենք այդ կարգը: Օրենքի առաջ հավասարության պահանջը, յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից:
Երբևէ տեսե՞լ եք, կամ նախկինում տեսնում էիք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում, կամ հիմա ինչ ձևով են շրջում: Սա ոչինչ է քան պարզապես բարդույթ:
Մեր վարքագիծը ուղիղ ձևով կապված է հանրության տեսանելի զանգվածի վարքագծի հետ: Երբ մեր վրա ծիծաղում են կարգ ու կանոն պահելու համար, մենք էլ բարդույթավորվում ենք, կարծում ենք որ կարգ ու կանոն պահելու համար կարժանանանք ծաղրի և հետևաբար չենք պահում հասարակական կարգը: Մոտ 30 տարի է, մեզ ցույց են տվել որ ուժ է զենքը, փողը, հերթ չկանգնելը, հերթը առաջ գցելը, հարուստ ծանոթներ ու շրջապատ ունենալը: Մեզ սա ցույց են տվել հեռուստացույցով, վարքագծով և տարբեր մեթոդներով:
Իսկ հիմա ժամանակն է, որ սա փոխենք միասին»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...