Բիլ Գեյթսը հերքել է մարդկությանը չիպավորելու ցանկության մասին լուրերը
Ամերիկացի գործարար և Microsoft կորպորացիայի հիմնադիրներից Բիլ Գեյթսը հերքել է նոր կորոնավիրուսի դեմպատվաստանյութի պատրաստման հիմքով՝ մարդկանց չիպավորելու ցանկության մասին մեղադրանքները և լուրերը: Այս մասին գրում է bbc russian։
«Ես երբեք չեմ զբաղվել միկրոչիպերի նման իրերով: Շատ դժվար է հերքել դա, քանի որ այն շատ տարօրինակ է»,- ասել է ձեռնարկատերը: Նա նաև մտավախություն է հայտնել, որ նման թեզերը կարող են խոչընդոտել պատվաստանյութի տարածմանը և խմբային իմունիտետի ձեռքբերմանը:
Գեյթսը նկատել է, որ պատվաստանյութի ստեղծումից հետո, անհրաժեշտ է առաջին հերթին այն ուղղել առողջապահական թույլ համակարգով և սոցիալական դիստանցիայի համար պայմանների բացակայությամբ երկրներ:
Համացանցում կեղծ լուրեր են տարածվում այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը հատուկ գործողություն է պատվաստումների ընթացքում մարդկանց չիպավորելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը գործնականում ավարտվել է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը գործնականում ավարտվել է, այս մասին գրում...
Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրների թիվն ընդհանուր առմամբ 805 է։ Այս մասին հ...