Թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է խմբի 15 երեխայի հետ
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, ինչից հետո խումբը փակվել է։ ՀՀ կրթության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ երեխան այդ ընթացքում հաճախել է մանկապարտեզ, շփում ունեցել խմբի 15 երեխայի հետ։
Տեսչական մարմինն այսօր՝ հունիսի 4-ին, ստուգում է արել մանկապարտեզում, պատրաստվում է պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը։
Այնուամենայնիվ, տեսչական մարմնից հայտնեցին, որ տվյալ խմբի երեխաներն ու դաստիարակներն այսօր արդեն մանկապարտեզ չեն հաճախել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...