Երևանում դանակահարել են ավտոլվացման կետի 23-ամյա աշխատակցին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Մ-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել վիրավորի կյանքը, Էրեբունու և Մասիսի ոստիկանները պարզել են, որ Սարգիս Մ-ն նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ, իսկ նրան դանակահարել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Վարդգես Թ-ն։ Էրեբունու և Մասիսի ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորն ու կասկածյալն աշխատում են տարբեր ավտոլվացման կետերում՝ որպես ավտոլվացողներ։
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել
Երևանում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ըստ կայքի՝ Ժամը 18:55-ի սահմանում ոս...
«Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։00-ի սահմանում ոստիկ...
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վերադառնում էր զորավարժությունից. մանրամասներ Արցախում ողբերգական վթարից
2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում...
Ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մահճակալին, վեճն ավարտվել է ինքնասպանությամբ. գործը դատարանում է
Պարտադիր ժամկետային զինծառայողը 2017 թվականին ցանկացել է մշտապես քնել կրտսեր սերժանտի մահճակալին, տեղի է ունեցել վիճաբան...