Դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են՝ հունիսի 5-9-ը դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթներ են իրականացվելու:
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք.
Ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նուր Սուլթան-Երևան-Նուր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00):
Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):
Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55):
Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրների թիվն ընդհանուր առմամբ 805 է։ Այս մասին հ...
Բիլ Գեյթսը հերքել է մարդկությանը չիպավորելու ցանկության մասին լուրերը
Ամերիկացի գործարար և Microsoft կորպորացիայի հիմնադիրներից Բիլ Գեյթսը հերքել է նոր կորոնավիրուսի դեմպատվաստանյութի պատրաս...