Նախատեսել ենք, որ քաղաքացին կմասնակցի վաղվա ճեպազրույցին. Մանե Գևորգյան․ News
Նախատեսել ենք, որ վաղվա ճեպազրույցին ներկա կլինի կորոնավիրուսով վարակված եւ արդեն իսկ ապաքինված քաղաքացին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այսօր տեղի ունեցած ճեպազրույցին ներկա չէր կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված քաղաքացին, որի մասին նախապես տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։
«Հաշվի առնելով, որ պարետատան նիստին կարեւոր որոշումներ էր կայացվել, վերջին պահին որոշեցինք փոխել, եւ նիստին արձանագրված որոշումների մասին զրուցել։ Պետք է լինեին ոստիկանապետը եւ քաղաքացին»,– ասաց Գեւորգյանը։
Նշենք, որ այսօր պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ճեպազրույցին կմասնակցի քաղաքացի Արմինե Կարապետյանը, որն իր 12-ամյա որդու հետ վարակվել էր կորոնավիրուսով և արդեն ապաքինվել:
Հիշեցնենք, որ ճեպազրույցում հայտարարվեց, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...