Մարուքյանը Ջավադյանի հետ քննարկել է բանկերի առջև կուտակումները լուծելու տարբերակաները
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ՝ քննարկելով բանկերի առջև կուտակումները լուծելու տարբերականեր:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ, ում հետ քննարկել եմ Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերի առջև քաղաքացիների կուտակումները և հերթերը կարգավորելու հարցը։
Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն, գործառնական ժամը երկարացվի, հաճախորդներն օգտագործեն ինտերնետ բանկինգը՝ բանկերում և դրանց դիմաց քաղաքացիների հերթերը կարգավորելու համար։
Հուսով եմ՝ բանկերի առջև կուտակումների խնդիրը կկարգավորվի արագ»,-գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...