ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ցույցերը զանգվածային կողոպուտների են վերածվել
\nSwarms of people trying to break in and loot Macy’s. NYC curfew won’t be stopping them tonight... #NYCRiots #nycprotest pic.twitter.com/K8aLDIsAKz
— Daniel McCarter (@DanielMcCarter) June 2, 2020
Նյու Յորքում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցերը վերաճել են զանգվածային կողոպուտների․ ավազակները մութն ընկնելուն պես թալանել են Մանհեթենի խանութները, գրում է dailymail.co.uk-ը։ Հարձակումներ են գործել սպորտային ապրանքների, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև թանկարժեք զարդերի խանութների վրա։ Նրանք ընդհանուր ավելի քան 10 խանութ են թալանել։
Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ գիշերը փողոցներում են անցկացրել՝ այդպես խախտելով քաղաքում ժամը 23:00-ից հետո սահմանված պարետային ժամը: Անկարգությունների դադարեցման համար քաղաքի այս հատված ոստիկանական մեծ թվով ուժեր են ուղարկվել։
Չիկագոյում էլ ամբոխը մոտակայքով անցնող գնացքն է կողոպտել։ Կատարվածի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում, որում երևում է, թե ինչպես է ավազակների մի մասը գնացքից տեխնիկա և այլ ապրանքներ հանում, իսկ մնացածը վազում են նրա հետևից և իրեր ընտրում։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիկնիկային համերգ Տիկնիկային թատրոնի տանիքում
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, նաև Երևանի Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի 85-ամյակը։ Այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանի տարածքը ախտահանվում է աշխատանքային ժամին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում ախտահանումն իրականացնում են աշխատանքային ժամին, դատարանը նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինեապոլիսի քաղաքապետը ծնկի է իջել Ջորջ Ֆլոյդի դագաղի առջև և սկսել լացել
Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը ծնկի է իջել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դագաղի առջեւ եւ սկսել լացել:Տեսանյութը հայտնվել...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...