ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանի տարածքը ախտահանվում է աշխատանքային ժամին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում ախտահանումն իրականացնում են աշխատանքային ժամին, դատարանը նախորդիվ ախտահանվել է մեկ անգամ: Այս մասին գրառում է արել դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Նա, մասնավորպես, նշել է. «Արաբկիրի դատարանում հատուկ սարքավորմամբ ախտահանումը իրականացվել է մեկ անգամ։ Եթե չեմ սխալվում, 20.03.2020թ։ Մինչեւ այսօր շատերը ահազանգել են ախտահանումը ավելի հաճախականացնելու մասին։ Եվ ահա այսօր՝ աշխատանքային օր, երկուշաբթի, ժամը 9.00-ից որոշվել է ախտահանել։ Արդյունքում դատարանի աշխատողներին հանել են դուրս եւ խորհուրդ տվել 20 րոպե մուտք չգործել։
Հիմա մուտք ենք գործել. Շնչել հնարավոր չէ, դահլիճներում ծուխը չի պակասում... հաստատապես վնաս է բոլոր նստավայրի աշխատակիցների համար...
Ինչո՞ւ անցած ոչ աշխատանքային չորս օրերին դա հնարավոր չեր իրականացնել եւ չպարալիզացնել դատարանի բնականոն աշխատանքը, չգիտեմ...
Այսպիսի արդյունք է լինում, երբ մի բան արվում է ոչ թե ի նպաստ, այլ զեկուցելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ցույցերը զանգվածային կողոպուտների են վերածվել
Նյու Յորքում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցերը վերաճել են զանգվածային կողոպուտների․ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիկնիկային համերգ Տիկնիկային թատրոնի տանիքում
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, նաև Երևանի Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի 85-ամյակը։ Այդ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանից Հանքավան հատվածում երկնաքար է ընկել
ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ Ըստ կից մեկնաբանության՝ Հայա...