«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել հարավկորեացի կալանավոր
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:
Դատաբժշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Դ. Ղահրամանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամա...
Ամերիկյան Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբ...