Ամերիկյան մի շարք քաղաքներում պարետային ժամ հայտարարվեց
ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել այն բանից հետո, երբ ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով Մինեապոլիս քաղաքում մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը: Սա բերել է զանգվածային բողոքի ակցիաների ԱՄՆ մի շարք քաղաքներում, որոնք վերաճել են բախումների իրավապահ ուժերի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Անկարգություններից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը Լոս Անջելեսն է: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պարետային ժամ է հայտարարել քաղաքում և պատրաստության է բերել Ազգային գվարդիան` արտակարգ իրավիճակում միջամտելու համար: Քաղաքում անկարգությունների ընթացքում խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, 100-ավոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Նյու Յորքում ոստիկանական մեքենան մխրճվել է ցուցարարների շարքի մեջ` նրանց ցրելու նպատակով: Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն ասել է, որ իրավիճակի մեղավորը ցուցարարներն են եղել, սակայն իր հերթին կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը նշել է, որ քաղաքապետի մեկնաբանություններն անընդունելի են և նա չպետք է արդարացնի ոստիկաններին:
Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը նույնպես պարետային ժամ է հայտարարել քաղաքում: Ատլանտայում պարետային ժամ հայտարարելուց հետո ցուցարարները մնացել են փողոցներում, վնասելով տրանսպորտային միջոցներն ու մասնավոր սեփականությունը: Տասնյակ ձերբակալություններ են տեղի ունեցել: Նման անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում, Պորտլանդում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է 10 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չենդադարում բողոքի ակցիաները:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...