Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել: Տուժողների թվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաև խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ:
Տեղեկացնենք, որ Նորայր Մովսիսյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է:
Նրանք երկու տարուց ավելի է՝ ամուսնալուծվել են: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խաբեության գործընթացը. Նորայր Մովսիսյանը, որի հետ երբեմն եղել է նաև կինը` Ա. Սամսոնյանը, ներկայացրել են մարդկանց, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել:
Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մարդիկ էլ, վստահելով նրան, գումարներ են տվել, որոնք, ըստ էության, գրպանել է ու փախել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ հետախուզվում է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...