Վերջին օրերի ընթացքում միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել
Երկու օր առաջ՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրվում էի, թե ինչ է անում մեր արտաքին գործերի գերատեսչությունը միջազգային մամուլով Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Ինչպես և ակնկալվում էր, պատասխանի փոխարեն ընդամենը արդարացումներ և դեպի մեզ մեղադրանք ստացանք։
Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել, իսկ մեր արձագանքը (լինի դիվանագիտական կորպուսի կամ այլ անձանց միջոցով) կրկին բացակայում է կամ շատ թույլ է։
Նորից եմ կրկնում՝ մենք պետք է ավելի նախաձեռնողական լինենք, չսպասենք, որ ադրբեջանական կամ թուրքական լոբբինգի հակահայ գործողություններ լինեն, որ նոր արձագանքենք։
Իսկ եթե այդպիսին լինում են, պետք է մեկին տասը պատասխան տանք։
Եվ ոչ թե արդարանանք կամ փորձենք դիմացինին մեղադրենք, որ նա մեզ նման հարցեր է տալիս, այլ հասկանանք մեր սխալները և արագ շտկենք։
Այս բնագավառում առավել, քան մյուս ոլորտներում մեզ միասնականություն և կազմակերպված աշխատանք է պետք»,-գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...