Ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել, մենք պատրաստ ենք․ Հարությունյանի պատասխանը Ալիևին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ասել է․ «Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»։
Հարությունյանն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին, թե «աշխարհում ուժի գործոնն է առաջնային պլան մղվում», իսկ բանակցությունների սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակն է։
«Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունները քաղաքական գործչին վայել հայտարարություններ չէին․․․ Մանավանդ այս հայտարարությունը. «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարո՛ն Ալիև, մենք պատրաստ ենք, ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձե՛ք խոսել»,- ասել է Արցախի նախագահը։
Հարությունյանն անդրադարձել է նաև Ալիևի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության լուծման միայն մեկ՝ փուլային տարբերակ կա, որը «ենթադրում է առաջին հերթին որոշ հողերի ազատում»։
«Փուլային լուծում կարող է լինել՝ այդ դեպքում առաջին հերթին ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, անվտանգության երաշխքիներ են ընդունվում, որից հետո բանակցություններ են սկսվում։ Այլ տարբերակ չի լինելու»-ասել է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...