ՍԱՏՄ-ն մշտադիտարկումներ ու կրկնայցեր են է կատարել Երևան քաղաքում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները:
Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող Գևորգ Ստեփանյան Ա/Ձ-ն (Դավիթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և Կարաս Գրուպ ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2): Հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ:
Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:
Շրջայցերի ընթացքում ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում՝
Սիներջի Յուրոփ ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50)
Ա/Ձ Մանվել Տեր-Առաքելյան (Հյուսիսային պող 2)
Վա-Տի ՍՊԸ (Տերյան 25 2-3)
Փարվանա Լիճ ՍՊԸ (Հրազդանի Կիրճ 22/10)
Ա/Ձ Մերի Բադալյան (Թումանյան 21/1)
Խուրջին ՍՊԸ (Թումանյան 21/1
Ֆաստֆուդ ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք)
Հայր և Որդի Երեմյաններ ՍՊԸ (Թումանյան 21 22.2)
Բեռլիներ Վուրստ ՍՊԸ (Թումանյան 19 36)
Կրաս Գրուպ ՍՊԸ (Թումանյան 19-35) բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար:
Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ:
Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները:
Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...