ՊԵԿ-ում շոու բիզնեսի ընդամենը 2 ներկայացուցչի վերաբերյալ է քրեական գործ հարուցված
ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարությում քննվում է կատարողական արվեստի բնագավառում գործունեություն իրականացնողների վերաբերյալ թվով 2 քրեական գործ, որոնց մասով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՊԵԿ-ից:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը շոուբիզնեսի ներկայացուցիչներից հարկային դաշտ մտնելու հորդորներ սկսել էր անել դեռևս 2018 թ․: 2018 թ. սեպտեմբերին, ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, և հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2018 թ․ սեպտեմբերի վերջը։
2018 թ. դեկտեմբերին, սակայն, ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հարկային դաշտ մտնելու հորդորով:
«ՊԵԿ-ը, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
2019 թ․ դեկտեմբերի տվյալներով՝ շոու բիզնեսի ներկայացուիցչներից իրենց եկամուտները հայտարարագրել էին միայն 10-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...