Հանե՛ք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանում միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է:
«Հատուկ՝ ճգնաժամասերների համար...
Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում:
Չկա այդպիսի բան, և վերջ...
Էս վերջերս ասվում էր, չէ՞...
Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները...
Հանե՛ք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը...
Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչո՞ւ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը...
Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց...
Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո՛, այո՛, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, որը համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում...
Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը...»,-գրել է Գևորգ Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...