Արցախի նախագահը Մայիս Մայիլյանին վերանշանակեց ԱԳ նախարար
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այդ մասին նախագահը ասաց պաշտոնական նշանակումների վերաբերյալ ուղիղ եթերի ժամանակ:
«Իհարկե, շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ, ես համագործակցության կոչը արել եմ, ինքը ընդունել է, մենք մտածում էինք տարբեր ձևաչափեր:
Հաշվի առնելով Սամվելիչի ստացած ձայների քանակը առաջին փուլում՝ ավելի քան 26 տոկոս, լինելով նախագահական ընտրություններում, այսպես ասեմ, քաղաքական դեմքը՝ ես նախ պարտավոր եմ համագործակցել: Իհարկե, նաև նշել են, որ մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ: Այդ առումով այս փուլում որոշել եմ, որ նա զբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը, բայց քննարկել ենք նաև այլ ուղղություններ, բայց ճիշտը, ինձ թվում է, այսպես է»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նախագահը շնորհավորեց Մայիլյանին և հավելեց․
«Խնդրում եմ որևէ մեկին չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել: Մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մարտահրավերները, որ այսօր կան, համաձայնել ենք միասին ստանձնել մեր երկրի հետագա պատասխանատվության այդ պարտավոր անհրաժեշտությունը»,-ասաց նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...