Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում. Գամկրելիձե
Եթե Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն օգնություն հայցի Վրաստանի գործընկերներից, նրանք կստանան այն, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ճեպազրույցի ժամանակ: Ինչպես հայտնում է sputnik-georgia-ն, Գամկրելիձեն խոսել է նաև օրեր առաջ տեղի ունեցած թյուրիմածության մասին, նշելով. «Ինչպես գիտեք, մի շաբաթ առաջ մի փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել: Մենք եղբայր ժողովուրդներ ենք, մենք միշտ սատարում ենք միմյանց, և մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ:Ինչ վերաբերում է բուժման գործընթացին, եթե այսօր Հայաստանին պետք է այդ օգնությունը, ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը չեն մերժի և կձեռնարկեն բոլոր ջանքերը: Նախ և առաջ, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը, և ես վստահ եմ, որ Վրաստանը կլուծի այն: Ինչպես գիտեք, վրացիները առաջինն էին, որ օգնության էին եկել Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելի վաղ ասել էր, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին: Նախարարը նաև նշել էր, որ Հայաստանը թափանցիկ է ներկայացնում իր վիճակագրությունը՝ կասկածի տակ դնելով Վրաստանում վարակակիրների հաշվարկման մեթոդաբանությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...