«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով. ArmDaily
Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։
«Այս պահին դիմակի արտադրությունը ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս աշխատեն։ Դիմակի արտադրամասում դեպք չենք ունեցել, մենք անմիջապես թեստավորել ենք մարդկանց, իրենք ոչ մեկի հետ կոնտակտ չեն ունեցել, առանձին արտադրամաս է, մնացած աշխատակիցները, ովքեր կոնտակտավոր են համարվում, այս պահին տանը նաստած են։ Ձեռնոցի արտադրամասը չի գործում»,- լրատվականին ասել է Եզեկյանը։
Եզեկյանի խոսքով արտադրամասում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները. «Վիրուսը կենցաղից է գալիս, բոլորն էլ դրսում ինչ որ շփումներ են ունեցել ու արդեն դրսում վարակված են եղել, այստեղ հեռավորությունը այնպես է դասավորված, որ միմյանց մոտ չեն էլ լինում, մեկը մյուսի տարածք չի էլ մտնում»։
Անդրադառնալով վարակված աշխատակիցների առողջական վիճակին, նա նշեց, որ բոլորն իրենց լավ են զգում, անգամ տաքություն չունեն. «Ոչ մի ծանր դեպք չունենք, երևի չենք էլ ունենա, քանի որ առաջին դեպքի հաստատվելուց հետո անցել է մոտ 14 օր։ Վարակված է նաև հերթափոխի պետը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...