Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 158 հազարը
Թուրքիայում մայիսի 26-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 29 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 19․853 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 948 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 28 դեպք, իսկ ապաքինման 1492 դեպք: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 121.507 մարդ, իսկ 739 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 158․762, իսկ մահվան 4․397 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․873․607-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի ուղեւորներ,Կոր...
Արդշինբանկը բացատրում է ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները
Արդշինբանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների հ...