Սևաբերդում շուտով 35 հյուրերի գիշերակացով հյուրատուն կգործ. մարզպետը լուսանկար է հրապարել
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պոտրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով Սևաբերդում կառուցվելիք հյուրատան մասին և տեղից լուսանկարներ հրապարակել:
«Իսկ Կոտայքի բարձրլեռնային Սևաբերդ համայնքում շատ շուտով ահա այսպիսի հյուրատուն կսկսի գործել՝ 35 հյուրերի գիշերակացն ու սնունդն ապահովելու լայն և ժամանակակից հնարավորությամբ։
Ներքին տուրիզմի պրոֆեսիոնալներին և լեռնային տուրիզմի սիրահարներին Գեղամա լեռների Աժդահակ լեռնագագաթ բարձրանալիս ի նկատի՛ առեք. պաշտոնական բացումը՝ շուտով։
Հ. Գ. Սևաբերդը ծովի մակարդակից բարձր է ավելի քան 2100 մ, մշտապես բնակություն են հաստատում շուրջ 35 ընտանիքներ, հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։
Միջնակարգ դպրոց ունենք՝ 18 աշակերտներով, կոմպլեկտ դասարաններով ենք ուսուցումն իրականացնում»,-գրել է մարզպետը և հավելել #Արի_Կոտայք հեշթեգը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...