Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանիցց:
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։
«Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1866 նմուշառում, մայիսի 12-ից 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 543 նմուշառման հետազոտություն»,- հայտնում են մարզպետարանից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...