«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Մասիսի հիվանդանոցից տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։ Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Լևոն Ա-ն։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում իրենց տան հյուրասենյակում տեղադրված տակդիրի վրայից ԽՍՀՄ արտադրության հեռուստացույցն ընկել էր Լևոն Ա-ի վրա, ինչի հետևանքով էլ երեխան վնասվածքներ էր ստացել։ Փաստւի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարող...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.«Գն...