Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com կայքը:
Քաղաքացիները փորձել են իրենց մեքենաներով ուղևորվել, սակայն Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրում նրանց մեկնել իրենց երկիր: Կայքի փոխանցմամբ զանգահարած քաղաքացին ասել է. «Մենք դիմել ենք թե՛ դեսպանատուն, թե՛ միացյա ազգերի կազմակերպություն, ոչ մի տեղից ոչ մի քայլ չեն անում, չեն թույլատրում, որ դուրս գանք: Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ մարդիկ եկել ու մնացել են Հայաստանում, չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստան: Այստեղ՝ Բագրատաշենի անցակետում, ներկա դրությամբ մոտ 40 մեքենա կա, մոտ 130 հոգի մարդկանցով: Մնալու ենք այնքան, մինչև որ մեր հարցին լուծում տան: 7-8 մեքենա կա կանգնած, որտեղ երեխաներ կան, և մնալու տեղ չունեն, ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ մեր խնդրին են լուծում տալիս: Մենք 2 շաբաթ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ խոսեցինք, խնդիրը ներկայացրեցինք, ասեցինք, որ համապատասխան ծրագիրը նորմալ չի գործում, չենք կարողանում գրանցվել, գրանցվածներին էլ հաղորդագրություն չի գալիս: Մեր՝ Ռուաստան գնալը ոչ ինքնաթիռով են կազմակերպում, ոչ ավտոբուսներով»:
Զանգահարած քաղաքացու խոսքով՝ իրենք Բագրատաշենի անցակետի աշխատակիցներից փաստաթուղթ են պահանջել, թե ինչ հիմքով չեն թույլատրում քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր, որտեղից սակայն որևէ թուղթ չեն ներկայացրել. «Մենք թուղթ ենք ուզում, որտեղ գրված է, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետը մեզ արգելել են դուրս գալ: Բայց ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանա, որ այլ երկրի քաղաքացիները Հայաստանից դուրս գան»: Անցակետում հավաքված քաղաքացիների հետ հանդիպել են Բագրատաշենի անցակետի աշխատակիցներն ու հայտնել, որ կա համապատասխան որոշում, որով արգելված է իրենց դուրս գալը: Աշխատակիցները քաղաքացիներին հորդորել են դիմել դեսպանատուն, դեսպանատնից էլ խորհուրդ են տվել համբերել, մինչև իրենք կկազմակերպեն իրենց դուրս գալը:
Նմանատիպ հոդվածներ
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.«Գն...
Ուժեղ կարկուտ` ՀՀ որոշ շրջաններում
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում և Վանաձոր քաղ...
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Մասիսի հիվանդանոցից տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահ...