Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.
«Գնաց` բոլորին մաղթելով հաջողություն…
Մայիսի 23-ի մայրամուտը վերջինը եղավ Գոգոլ Նիկոլյանի համար: Այդ օրն էլ, ամեն անգամվա պես,աշխատանքի ավարտից առաջ, նոր հանձնարարականներ տվեց աշխատողներին, խոսեց առաջիկա ծրագրերից, հաջորդ օրվա անելիքներից: Առողջություն, հաջողություն ու համբերություն մաղթեց բոլորին, գյուղապետարանից դուրս եկավ ու գնաց:
Գնաց` ընդմիշտ...
Գնաց , դույզն-ինչ չկասկածելով, որ այդ օրը իր աշխատանքային գործունեության ու նաև կյանքի վերջին օրն էր: Գնաց ` իր հետ տանելով վաստակած հարգանք ու վաստակած սեր: Տխուր լուրը, երբ լսեցին մարդիկ, բոլորի շուրթերին սառեց մեկ բառ` ԱՓՍՈՍ…Անժամանակ էր:
Գոգոլ Նիկոլյանը ծնվել է 1956թ.-ի փետրվարի 13-ին: Սովորել է Արևշատի միջնակարգ դպրոցում: Ավարտել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը և իր ողջ կյանքը կապել հայրենի գյուղի հետ: 1999թ.-ից/շուրջ 21տարի/ մինչև կյանքի վերջին օրն ու ժամը եղել է Արևշատ գյուղի համայնքապետը: Իր աշխատած տարիներին բեղմնավոր գործնեություն է ծավալել գյուղում: Իրագործել է բազմաթիվ ծրագրեր:
Լավագույն մարդու, 3 երեխաների հոր, 8 թոռների պապիկի, աշխատանքային կոլեկտիվների/գյուղապետարան, մանկապարտեզ, բուժամբուլատորյա, երաժշտական և միջնակարգ դպրոց/ կողմից սիրված ու հարգված մարդու` Գոգոլ Նիկոլյանի հիշատակը մշտապես վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում»:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարող...
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Ուժեղ կարկուտ` ՀՀ որոշ շրջաններում
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում և Վանաձոր քաղ...
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Մասիսի հիվանդանոցից տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահ...