Նոր Նորքի շատրվանի կողքը կառուցվել է ինչ-որ մեկի տունը, շատրվանն էլ մեջ-մեջ է արված. ավագանու անդամ
«Նոր Նորքում կա շատրվան, որի անմիջապես կողքը կառուցվել է ինչ-որ մեկի տունը: Էլ չեմ ասում, որ շատրվանն էլ մեջ-մեջ է արված մի քանի սեփականատերերի միջեւ, որտեղ տարբեր անհասկանալի գործունեություններ են կազմակերպվում: Կարծես այդ շատրվան իրենց բակի համար է կառուցվել ժամանակին»,- այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ անդրադառնալով Երեւանի այգիներում սեփականաշնորհված տարածքների խնդրին:
Անդրադառնալով այդ խնդրին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Այս պահին երկու տնտեսվարող կա, որ քաղաքի այգիներում ունի սեփական տարածքներ, այդ մարդիկ ասում են՝ ասեք, ինչ անենք, ուզում ենք շինարարություն անել: Մենք ասում ենք՝ չէ, չի լինի շինարարություն անել: Ասում են՝ բա ինչ անենք, փոխանակում են առաջարկում, բայց փոխանակման լավ առաջարկ չունենք, որովհետեւ նորմալ հողակտոր էլ չի մնացել:
Եթե մտահոգություն կա եւ կա ցանկություն, եկեք դրամահավաք կազմակերպեք, գնանք խոսենք այդ տնտեսվարողի հետ, գնահատենք հողը, գումարը տանք: Կստացվի, որ ավագանին փրկեց այդ տարածքը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...