Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1.7 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլին 1.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.2 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 21.9 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին նվազումը կազմել է 8.6 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 0.1 տոկոսով:
2020 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 10.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-ապրիլին աճել է 9.3 տոկոսով՝ կազմելով 191 հազար 623 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 9.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 8.8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 10. 4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 11.5 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-ապրիլին եղել է 483.90:
Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Դիմակի կրումը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ պարետը նոր որոշում է ստորագրել
Պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 25-ին, նոր որոշում է ստորագրել կապված դիմակների կրման հետ։ Մասնավորապես սահմանվել է,...