Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հոկտեմբերի 27-ի գործի մասին զրուցելու
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հրավիրվել է ԱԱԾ՝ զրուցելու անցյալ տարի հոկտեմբերին իր և Նաիրի Հունանյանի հանդիպման, հոկտեմբերի 27-ի գործի մասին.
«Անցյալ տարի հոկտեմբեր ամսին իմ նախաձեռնությամբ հանդիպեցի Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։ Հանդիպումից հետո բազմաթիվ հայտարարություններ եմ արել, հարցազրույցներ եմ տվել, այս գործում ուղղակի և անուղղակի ազդեցություն, ներգրավվածություն ունեցած շատ կոնկրետ անձանց շրջանակի մասին եմ վկայաբերել։
Այսօր ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրավիրեց ԱԱԾ՝ անցյալ տարի հոկտեմբեր ամսին Նաիրի Հունանյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ և առհասարակ հոկտեմբերի 27-ի գործի մասին կարևոր և առարկայական զրույցի»,- ասել է Բաբաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Դիմակի կրումը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ պարետը նոր որոշում է ստորագրել
Պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 25-ին, նոր որոշում է ստորագրել կապված դիմակների կրման հետ։ Մասնավորապես սահմանվել է,...