Նախարար Արսեն Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը` կապված գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի այն խոսքերի հետ, որոնք կապված էին Վրաստանում COVID-19-ի դեմ պայքարում հակահամաճարակային համակարգի հետ։
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ նրա արտահայտությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ են մեկնաբանվել, վշտացրել են վրացի գործընկերներին։ Նրանք ափսոսանք են հայտնել և խնդրել իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», - լրագրողներին ասել է Զալկալիանին:
Ըստ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տարածվել է Թորոսյանի հայտարարությունը, Վրաստանի դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել հայկական կողմի հետ։
«Իհարկե, այդ մեկնաբանությունը կոռեկտ չէր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս, երբ դա արել է առողջապահության նախարարը»,-հավելել է Զալկալիանին:
Հիշեցնենք` Արսեն Թորոսյանը երեկ Հանրային խորհրդի նիստի ընթացքում խոստովանել էր, որ Վրաստանում ընդունված և մինչ օրս գործող սահմանափակումները ավելի արդյունավետ էին, ուժեղ և խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ, նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան հարևան երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...