Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դատում են կոռուպցիայի մեղադրանքով. այսօր դատական առաջին լսումն է եղել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դատում են կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինքը` Նեթանյահուն բոլոր մեղադրանքները ժխտում է, ինչպես նաև մերժում է հակառակորդների` հրաժարական տալու առաջարկը, ընդամենը մեկ շաբաթ առաջ նա երդվել է` ազգային միասնության կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս: Նա մեղադրանքները բնորոշում է որպես «վհուկների որս»` կազմակերպված քաղաքական հակառակորդների կողմից:
Նեթանյահուն մասնակցում առաջին դատական լսմանը, որը տեղի է ունեցել Երուսաղեմի շրջանային դատարանում: Նրան մեղադրում են 3 գործերով, որոնք անվանված են «1000» «2000» և «4000» գործեր:
Գործ «1000»-ով վարչապետը մեղադրվում է մեքենայությունների և վստահության չարաշահման համար. նրան մեղադրում են գործարարներին ծառայություններ մատուցելու դիմաց կաշառք` գլխավորապես սիգարներ և շամպայն ստանալու համար:
Գործ 2000-ով նա կրկին մեղադրվում է մեքենայությունների և վստահությունը չարաշահելու համար. այս գործքով մեղադրանքը կայանում է նրանում, որ Իսրայելի վարչապետը, ըստ մեղադրող կողմի առաջարկել է իսրայելական Yediot Ahronot պարբերականի տարածքը բարելավել` փոխարենը պահանջելով իր մասին դրական լուսաբանումներ տալ:
Գործ 4000-ով Նեթանյահուն մեղադրվում է կաշառքի, մեքենայությունների և վստահության չարաշահման համար. Ենթադրյալ հանցագործության ընթացքում Նեթանյահուն զբաղեցրել է վարչապետի և կապի նախարարի պաշտոնները, մեղադրվում է «Բեզեք» լրատվական կայքի դրական լուսաբանման դիմաց հեռահաղորդակցական հսկա Բեզեքի հսկիչ բաժնետեր Շաուլ Ելովիչին նպաստավոր կարգավորիչ որոշումներ առաջարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...