Ողբերգական դեպք. վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու վայր է ընկել անվադողի տակ
Ոբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկ, Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, սակայն ավտոմեքենան սկսել է ինքնուրույն ընթանալ և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային դեպք. Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 1...
Այ քեզ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկտահատիկի լուսանկար է...
Խոշոր ավտովթար. վիրավորները զինծառայողներ են
Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-...
24-ժամյա կասեցում՝ բժշկական կենտրոնների հանդեպ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գո...