Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժվում
Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ նշվում է.
«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-ից 21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։
Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...