Արցախի տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ․ պարզաբանում
ԱՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:
Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Պարզաբանում
Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:
Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Չնայած դրան՝ վերը նշված երկու միջոցառումների ժամանակ նախատեսվել են նաև հակահամաճարակային միջոցառումներ՝ հյուրերը ջերմաչափվել են ավտոմատ գործող սքաներային ջերմաչափով, նրանց առաջարկվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգել, իսկ դահլիճը նախապես ախտահանվել է:
Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետով սահմանված է.
«24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
2) ժամանցային միջոցառումները.
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:»
Նշվածից բխում է, որ պարետի որոշմամբ անհրաժեշտության դեպքում պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ կարգելվեն Հրամանագրի հավելվածի 24-րդ կետում նշված միջոցառումները, իսկ պարետի ցուցումով նաև հանրային որակված այլ միջոցառումներ: Այսօրվա դրությամբ պարետի որևէ ցուցում չկա 24-րդ կետի 4-րդ ենթակետի մասով, իսկ 24-րդ կետով սահմանված միջոցառումները արգելված են ԱՀ ողջ տարածքում՝ պարետի ս.թ. ապրիլի 13-ի թիվ 2 որոշմամբ, որը ինչպես և պարետի մյուս բոլոր որոշումները, հրապարակվել է ԱՀ կառավարության պաշտոնական կայքում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...