Նորքի տուն ինտերնատում երկու մահ է գրանցվել
Երևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող տարեցներից 2-ը մահացել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Նախօրեին երեք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ: Կորոնավիրուսից մահացածը 90-ամյա պապիկ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, իսկ17-ը` խնամվող տարեցները:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...