Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 21-ին ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ եւ տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Էջմիածնի ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են. yerkir.am
Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքո...
Ռուբեն Հայրապետյանի որդու եւ վերջինիս ընկերոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչու...
Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ
Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Խոշոր վթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիավոր
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շահումյան-Տա...