Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ
Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարներն ու ոստիկանները 10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և 4մ խորությամբ փոսից դուրս են բերել ոսկրային մնացորդներ: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար՝ արդյոք հայտնաբերված ոսկրային մնացորդները մարդու է, թե կենդանու:
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Էջմիածնի ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են. yerkir.am
Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքո...
Երիտասարդը ցանկանում է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ երիտասարդ տղան իրենց ցած է ուզում նետել ‹‹Հաղթանակ›› կամրջից: Տեղեկատվությունը...
Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գո...