Առավոտից մինչև 22:00-ն աշխատում ենք ու առանց գումարի տուն գնում. միկրոավտոբուսի վարորդ
Մենք մարտ ամսվա աշխատավարձ դեռ չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին «Երեւանի միկրոավտոբուսային ՄՈւԱՏ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ: Նշենք, որ ընկերությունը մայրաքաղաքում միկրոավտոբուսներ շահագործող ամենամեծ ընկերություններից է համարվում: Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ ծայրահեղ վիճակում են հայտնվել: «Առավոտյան 7:30-ից մինչև գիշերվա 22:00-ն աշխատում ենք և առանց մի դրամի տուն գնում: Երբեմն ստացվում է, որ ընկերությանը պատք ենք մնում և օրական 4000 դրամի «պլանի գումարն» էլ չենք կարողանում վճարել»- Auroranews-ի հետ զրույցում նշեց վարորդներից Պարույր Վարդանյանը:
Հետաքրքրվեցինք, թե աշխատանքը վերսկսելուց հետո միջին կտրվածքով օրվա ընթացքում որքան գումար են աշխատում: «Միջինում 13000 դրամ, երբեմն ավելի քիչ: Դրանից 9000-ին մեքենայի գազն ենք լցնում, 1000 դրամի ընդմիջում ենք անում՝ չնայած վերջին շրջանում ոչ միշտ, մնացածն էլ արդեն ընկերությանն ենք տալիս: Ստացվում է, որ ես վաղ առավոտից աշխատում եմ, սակայն այսօր իմ բնակարանը հոսանքազրկված է, քանի որ հնարավորություն չեմ ունեցել վճարել էլեկտրաէներգիայի գումարը: Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ է, որ նման ձևով խնդիր ենք բարձրաձայնում, բայց մեզ էլ է պետք հասկանալ, քանի որ այսպես ապրելը պարզապես անհնարին է: Որոշ վարորդներ տեսնելով, որ լրատվականի հետ ենք խոսում, ասացին, թե հնարավոր է խնդիրներ ունենամ, բայց ի՞նչ կարող եմ անել», - նշեց վարորդը:
Հարցին՝ փորձել է այս ընթացքում այլ աշխատանք փնտրել, վարորդը պատասխանեց. «Իհարկե փորձել եմ: Ուր էլ գնում եմ, տեսնում են, որ նորմալ վարորդ եմ, բայց բոլոր տեղերից էլ ասում են, որ վիճակը մինչև սեպտեմբեր ամիս չի կարգավորվի: Ես գումար չեմ խնդրում որևէ մեկից, ինձ պարզպես աշխատանք է պետք, որ կարողանամ ընտանիքս պահել, ոնց արել եմ մյուս տարիներին:
Վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո մեզ էլ ներառեցին աջակցության 8-րդ ծրագրի մեջ և 64000 դրամ օգնություն տրամադրեցին, բայց ով չգիտի, որ Հայաստանում ապրող մարդկանց մեծամասնությունը կախված է բանկերից, այդ գումարով վարկ եմ վճարել»,- նշեց Վարդանյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ինքը որևէ մեկից գումար չի խնդրում: Ընդգծենք, որ նման խնդրի առաջ են կանգնել երթուղայինների մեծ թվով վարորդներ, որոնք պարբերաբար դիմում են Auroranews-ի խմբագրություն՝ իրենց հարցը կառավարությանը լսելի դարձնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...