Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամներին։
Լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանն ասաց, որ, ըստ Ոստիկանության աշխատակիցների, մոտավորապես 20 քաղաքացի չեն ենթարկվել պարետի որոշմանը.
«Բայց ես ներկա եմ եղել եւ գիտեմ, որ մեր միաբանությա անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն, բոլորը եղել են ձեռնոցով եւ դիմակներով։ Ավելին, ոստիկաններն էին ավելի շատ քանակով»։
Նշենք, որ այս պահին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում է։ Միաբանության անդամները հավաքվել էին վարչության դիմաց՝ իմանալու՝ ինչու է Արթուր Դանիելյանը հրավիրվել Ոստիկանության 6-րդ վարչություն։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...
Էջմիածնի ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են. yerkir.am
Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքո...
Երիտասարդը ցանկանում է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ երիտասարդ տղան իրենց ցած է ուզում նետել ‹‹Հաղթանակ›› կամրջից: Տեղեկատվությունը...