Դանակահարություն Վերին Արտաշատում
Մայիսի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 23-ամյա մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել:
Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու: Նրան ուղեկցողները բժիշկներին հայտնել էին, թե վնասվածքը ստացել է տանիքից ընկնելու հետեւանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, եւ այդ հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին, այլեւ ներկայացրեց հանցագործության գործիք դանակը:
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...
Էջմիածնի ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են. yerkir.am
Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքո...
Երիտասարդը ցանկանում է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ երիտասարդ տղան իրենց ցած է ուզում նետել ‹‹Հաղթանակ›› կամրջից: Տեղեկատվությունը...