Լուսաղբյուրում ողբերգական հրդեհի հետեւանքով մահացածները հարս ու սկեսուր են. NEWS
Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած կանայք հարս ու սկեսուր են։ Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքի մյուս բոլոր անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
«Տատիկի որդին էլ, երեք տղա թոռներն էլ Ռուսաստանի Դաշնությունում են։ Մեկը մի քանի ամիս առաջ է գնացել, մյուսները՝ սեզոնային աշխատանքի»,- նշեց գյուղապետը։
Հրդեհի հստակ պատճառը, գյուղապետի խոսքով, դեռ պարզ չէ․«Ամենայն հավանականությամբ, վառարանից է եղել, որովետեւ մինչեւ այս վերջին օրը հարեւանները պատմում են, որ տեսել են՝ ծուխ է դուր գալիս։ Բացի այդ՝ թոռը երկու ամիս առաջ է հոսանքալարերը փոխել, քիչ է հնարավոր, որ էլեկտրականությունից լինի»։
Փայտյա, հին շինություն լինելու պատճառով տունը այրվել է շատ արագ, մինչեւ հարեւանները նկատել են եւ հասել օգնության, այն փլվել է։
«Տատիկի ձայնը լսվում էր, օգնություն էր խնդրում։ Մինչեւ ճաղավանդակները պատուհանների պոկեցինք, առաստաղը փլվեց, ձայնը կտրվեց։ Հարսը, հավանաբար, ծխահարվել է տեղում, քանի որ միայն առավոտյան երկար փնտրելուց հետո իր մարմինը գտանք անկողնում։ Իսկ տատիկն անգամ սենյակն էր փոխել, կրակի հակառակ կողն էր տեղափոխվել, օգնություն էր խնդրել»,- պատմեց գյուղապետը։
Քամու առկայության պատճառով կրակը փոխանցվել է հերեւանի տներին, որոնցից մեկի տանիքն է այրվել եւ պատուհանից են կարողացել տնից դուրս բերել տան անդամներին, մյուսինը՝ պատուհանը։
Գյուղապետը նշեց, որ ընտանիքի անդամները ՌԴ-ից Հայաստան վերադառնալու խնդիր ունեն, թոռներից մեկը այսօր կվերադառնա, մյուսներն առայժմ չեն կարողանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...