Երեխաների աջակցման կենտրոնի նախկին սանը 16-ամյա սանին դանակահարելու համար կալանավորվել է
«Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու և իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային, ապա՝ մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...
Վերջին 1 օրում COVID-19-ից ևս 1 կին և 2 տղամարդ է մահացել. նրանք եղել են 59, 56,74 տարեկան
Մայիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որից 2164-ը` առողջացա...