ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը ազատվել է աշխատանքից. Armtimes
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը ազատվել է աշխատանքից: Armtimes.com-ի հետ զրույցում արդեն նախկին պաշտոնյան վստահեցրել է, որ իր դիմումը կապ չունի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման հետ:
«Ոչ մի բանի հետ կապ չունի իմ որոշումը: Աշխատանքից ազատման զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ բավարարեն, չէին բավարարում: Մայիսի 12-ից հրամանը եղել է, հիմա վայելում եմ ազատությունս»:
Հարցին, թե արդյոք բացի իրենից այլ պաշտոնյաներ ե՞ւս ազատվել են աշխատանքից, քննչական դեպարտամենտի նախկին պետը նշել է, որ մյուսներից տեղյակ չէ:
Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Քյարամյանի նշանակումից հետո խմորումներ են սկսվել ԱԱԾ-ում՝ Աղաջանյանը պատասխանել է. «Խժդժություն, խմորումներ զինվորական հիմնարկում ընդհանրապես չի լինում ու չկա: Բոլորս զինվորական ենք ու պետությանն ենք ծառայում: Ես ազատման դիմում գրել եմ, անցել եմ կենսաթոշակի՝ հաշվի առնելով աշխատանքի բերումով իմ լարված, ծայրահեղ լարված հոգեվիճակը: Ասացի բավական է՝ թող մի քիչ էլ երիտասարդներն աշխատեն»:
Աղաջանյանը նշել է, որ իր կյանքի 48 տարիներից 24-ը համակարգում է աշխատել:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...